Բաժիններ՝

Ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ ԵՄ-ը դեռ պատրաստ չեն Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը. Կոժարա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ու ԵՄ-ը պատրաստ չեն Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ կապված առևտրային-տնտեսական բնույթի մի շարք խնդիրների հետ, ինչը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Այս մասին երեկ Կիևի Ազգային լեզվաբանական համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինայի համար անփոփոխ է մնում եվրոինտեգրման կուրսը, որը չունի այլընտրանք, քանի որ այն համապատասխանում է ուկրաինական հասարակության ճնշող մեծամասնության ակնկալիքներին ու շահերին:

Կոժարան հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին որոշում կայացնելիս Ուկրաինայի նախագահն ու կառավարությունն առաջնորդվել են բացառապես ուկրաինական պետության շահերով, մոտ ժամանակներս վիճելի բոլոր խնդիրները հարթելու անհրաժեշտությամբ, որոնք առկա են Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան եռանկյունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930