Նեչիրվան Բարզանիի պատվիրակությունը ժամանում է Անկարա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիա է ժամանում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին: Բարզանիի պատվիրակության կազմում է գտնվելու նաև ինքնավարության բնական պաշարների նախարար Աշթի Հավրամին:

Բարզանիի պատվիրակությունը ժամանելու է Անկարա, ուր և հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը կարող են ստորագրել մի շարք պայմանագրեր Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթի փոխադրման շուրջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Դիարբեքիր էր ժամանել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, ով բանակցություններ էր վարել Էրդողանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930