
Շվեդիայում աշխատատեղի 70% -ը բաժին է ընկնում ներգաղթյալներին

Շվեդիայում վերջին շրջանում ստեղծված աշխատատեղերի 2/3-ը բաժին է ընկնում ներգաղթյալներին, հաղորդում է «The Local» պարբերականը: 2006 թ-ից սկսած երկրում բացվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ, որոնց 70%-ը զբաղեցրել են արտասահմանում ծնված անձինք:
Շվեդիայի ներգաղթի նախարար Էրիկ Ուլենհագը հայտարարել է, որ 100 000 աշխատատեղ զբաղեցնում են միայն այն ներգաղթյալները, ովքեր ծնվել են Եվրոպայի սահմաններից դուրս:
«Շվեդական շուկայում ներգաղթյալների ինտեգրումը հաջող է իրականացվել: Մենք երբեք այս քանակով ներգաղթյալների զբաղվածություն չենք ունեցել»,-ասել է նա: Չնայած դրան, ներգաղթյալների շրջանում զբաղվածությունը դեռ զիջում է շվեդների զբաղվածության ցուցանիշին: