Արդյոք կա՞ կյանք Վիլնյուսից հետո. Новая газета
Ռուսական Новая газета թերթում հրապարակվել է РИА Новости-ի մեկնաբան Վադիմ Դուբնովի «Արդյոք կա՞ կյանք Վիլնյուսից հետո» խորագրով հոդվածը, որում նշված է.
«ԵՄ-ը պլանավորել էր նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ասոցացման համաձայնագրեր ստորագրել հետխորհրդային չորս երկրի (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, դա ստորագրելու է միայն Մոլդովայի ու Վրաստանի հետ, ինչը Մոսկվայի համար սովորաբար նման է Արմագեդոնին:
Իսկ դարաշրջանի գունավոր հեղափոխությունների միակ դասը նախկինի նման այն է, որ դրանից հետո ոչինչ չկա, միայն պատմության ավարտն է՝ նոր և նորագույն: Թե՛ գունավոր հեղափոխությունները, թե՛ Վիլնյուսն ազդակներ չեն, որոնց հաջորդում են արագ և խլացուցիչ փլուզում: Դրանք պատճառներ չեն, հետևանքներ են, ախտանիշներ, օրինակներ և անսխալ ցուցիչներ են քանակից որակի վերահաս անցման մասին:
Հեղափոխությունները փոխում են խաղի կանոնները, սակայն իրական փոփոխությունները հասկանալի են դառնում ընդհանրապես ոչ վերջին օրը, և եթե այսօր չեղյալ հայտարարվի «օֆ սայդը», գիտակցել, թե որքան այլ կլինի ֆուտբոլը, կարելի է միայն մեկ սեզոն հետո, և հնարավոր է ոչ միայն մեկ:
Հեղափոխությունների դեպքում այդպես էլ եղավ: Միայն դրանց հանկարծակիությամբ կարելի է բացատրել այն խուճապային ու բնական սարսափը, որը բույն է դրել հետխորհրդային առաջնորդների հոգում: Նրանք ընդհանրապես հակված են հեշտությամբ խուճապի մեջ ընկնելուն: Եվ բանն այն չէ, որ սարսափներն անտեղի են:
Ո՛չ, ամեն ինչ տեղին է, եթե նրանց վախենալու ունակությունը լիներ քիչ ավելի ռազմավարական, քան մնացյալ այլ քաղաքական-ստեղծագործ հորիզոնները, որոնք չեն տարածվում նախագահական մեկ ժամկետից ավելի՝ լավագույն դեպքում: Վիլնյուսից հետո աշխարհը չի փոխվի, ինչը որևէ գաղտնի նպատակով փորձում է իրեն համոզել Կրեմլը:
Ի՞նչը կփոխի Վիլնյուսը Վրաստանում, որին չի փոխում անգամ Սաակաշվիլիի հեռանալը: Վրաստանի համար Վիլնյուսը միջանկյալ եզրագիծ է, ընդ որում՝ հերթականը: Վիլնյուսը հեղափոխության լայթ (թեթև) տեսակն է, և դրա համար էլ Վիլնյուսից հետո կյանքի մասին հարցին լավագույն պատասխանը կտան ոչ թե նրանք, ովքեր Լատվիայի մայրաքաղաքում կդառնան ցնծության իսկական հերոսներ, այլ՝ նրանք, ովքեր լիտվացի մեծ կնյազների պալատից կնայեն ժպիտով, սարկազմով կամ ցավով:
Եթե մանրամասնենք, Վիլնյուսում քայլ են գործում ոչ թե նրանք, ովքեր կստորագրեն իրենց ինտեգրացիոն թղթերը: Նրանք միայն ենթարկվում են իրերի բնականոն ընթացքին: Քայլ են կատարելու Վիկտոր Յանուկովիչը (եթե ուկրաինական խեղկատակությունը չվերածվի ևս մեկ չպլանավորված գործողության) ու Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ շատերն իրականում հավատացել էին, որ Հայաստանը Եվրոպայից շրջվել է Ղարաբաղի պատճառով, որին, առանց Մոսկվայի օգնության, նա կկորցներ:
Իրականում ՀԱՊԿ-ը և Ղարաբաղը ոչ մի կերպ կապված չեն միմյանց. ո՛չ աշխարհագրական, ո՛չ իրավական, ո՛չ էլ առավել ևս քաղաքական առումներով: Խոսքը գնում է նրա մասին, որ Մոսկվան նախագահ Սարգսյանին բացատրել է, որ նա հիմքեր ունի վախենալ իր իշխանության համար, և նա հավատացել է:
Ուկրաինական դեպքում խոսքը միայն նախագահ Յանուկովիչի մասին է, ով խուճապային աստիճան վախենում է Տիմոշենկոյից: Եվ այստեղ մոսկովյան գործոնը կարևոր է ոչ ավելի շատ, քան երբևէ կարևոր է եղել Մայդանում: Դեպի Վիլնյուս Ուկրաինայի կտրված ճանապարհը սկսվել է «նարնջագույն հեղափոխությունից» բավական առաջ: ԵՄ-ի հետ Ասոցացման ձախողումն Ուկրաինայում ընկալվելու է որպես պատմական թյուրիմացություն:
Հայաստանը Վիլնյուսին պատրաստվել է հետևողականորեն ու հաջողությամբ: Եվ բնականաբար, հայ-ռուսական եղբայրության մասին լեգենդների համակարգը հայերին չի խանգարում իրենց համարել վրացիներից վատը և մեծ, ընդհանրապես ոչ ռուսական աշխարհի մասնիկը:
Իսկ ահա Վիլնյուսից հրաժարվելն արդեն հիմք է տվել մտածել և՛ լեգենդների, և՛ եղբայրության մասին: Եվ այժմ այն, ինչն ընդունված չի եղել ասել Մոսկվայի մասին, հնչում է ողջ ձայնով. վաղն ամեն ինչ կհանդարտվի, և Երևանում կխմեն հայության միակ բարեկամի ու պաշտպանի՝ Գյումրիում 102-րդ ռազմաբազայի համար:
Պարզապես կամփոփվի հերթական արդյունքը, ինչը կվերաբերի և՛ մոլդովացիներին ու վրացիներին, որոնք առաջ են ընթանում պլանի համաձայն, և՛ չնայած ամեն ինչին՝ հայերին ու ուկրաինացիներին, որոնք կանգ են առել կես ճանապարհին»: