Բաժիններ՝

Իտալիայի նախագահը հիմքեր չի տեսնում Բեռլուսկոնիին ներում շնորհելու համար

Diretta News-ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործին միջամտելու և նրան ներում շնորհելու համար: Նապոլիտանոյի խոսքերով՝ Բեռլուսկոնին դատապարտվել է լուրջ մեղադրանքներով, և նա պետք է հարգանք ցուցաբերի պետական ինստիտուտների նկատմամբ:

Դրանից մեկ օր առաջ Բեռլուսկոնին հայտարարել է, որ Նապոլիտանոն պետք է ներում շնորհի իրեն, որպեսզի իրեն զերծ պահի «հասարակական ամոթալի աշխատանքներ» կատարելուց: Եվ այնուամենայնիվ, նախագահին դեռ չի ուղղվել ներման պաշտոնական դիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930