Թունավորվել են Ա. Ա.-ը (ծնվ.1962թ.), Զ. Բ.-ը (ծնվ.1959թ.), Հ. Մ.-ը (ծնվ.1931թ.), Ն. Ս.-ը (ծնվ. 1990թ.), Խ. (ծնվ.1963թ.), Ն. (ծնվ. 2007թ.) և Զ. Ասադյանները (ծնվ.2009թ), ովքեր տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Երբ տեղական արտադրություն չկա, գումարը երկրի ներսում չի շրջանառվում, չի լինում ապրանքի որակ, բիզնեսի շարունակություն չի լինում, մարդկանց վիճակն ավելի վատ է լինում: Հարկավոր են ընդամենը լուրջ տնտեսվարողներ, որ նստեն հաշվեն, մտածեն այս երկրի զարգացման մասին:
Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանային դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանն առճակատման չհասավ:
Հայաստանի մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել բողոքող մարդկանց խմբերի. իրենց սոցիալական վիճակից դժգոհ ազատամարտիկները հանրահավաք են կազմակերպում Ազատության հրապարակում, կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ բողոքի դուրս եկած մարդիկ խորհրդարանի և ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջև են, կառուցապատողներից խաբված բնակարանատերերը` բանկերի ու կառավարության մոտ…
Շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակը ներկայացվեց, որի նկարահանումներն իրականացվել էին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ռաբիս այդ երգի տեսահոլովակը տեսնելով՝ մարդիկ իրենց տարակուսանքն էին արտահայտում՝ ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: