
Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Գարեգին Բ-ին՝ կապված Հակոբ Ինջիղուլյանի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության մամլո ծառայության ղեկավար Ռագիմ Դադաշևը:
Նամակում խոսք է գնում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքների մասին: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Գարեգին Բ-ի խնդրանքով: Նամակի մանրամասները չեն հաղորդվում: