Որպես բարոյական մարդ՝ աջակցում է Վարդան Պետրոսյանին

Որպես բարոյական մարդ, իհարկե, Րաֆֆի Հովհանիսյանն աջակցում է Վարդան Պետրոսյանին: ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լռում դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու հարցով: Երբ լրագրողները հիշեցրեցին, որ ժամանակին դերասանը կանգնեց «Ժառանգություն»  կուսակցության ղեկավարի կողքին, Զարուհի Փոստանջյանը նախ հարցի ձևակերպումը կոռեկտ չհամարեց, քանի որ ըստ նրա, այնպես չի, որ եթե ժամանակին մեկը մյուսին աջակցում է, ապա պետք է նման ձևով պատասխան տան, ապա ասաց. «Աջակցությունը պետք է լինի բարոյականության սկզբունքների հիման վրա։ Որպես բարոյական մարդ, իհարկե, պարոն Հովհանիսյանը աջակցում է, որովհետև մենք դիտարկում ենք նրա նախնական կալանքը ապօրինություն»: Զ. Փոստանջյանը Վարդան Պետորսյանի հետ տեղի ունեցած միջադեպը համեմատեց Մոսկվայում վթարի հետևանքով կալանավորված Հրաչյա Հարությունյանի հետ, նշելով, որ նրան էլ կալանավորեցին այն ժամանակ, երբ դեռ վերջինս չէր ապաքինվել: «Իսկ աջակցության վերաբերյալ ինչ պետք է արվի, մենք որոշում կայացնող չենք, դատարան չենք, որ մերժեինք, բայց գնահատում ենք, որպես ապօրինություն»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս