Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման համար. ԱՄՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բերը.

«Մենք ողջունում ենք հանդիպում անցկացնելու և հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մտադրությունը: Այժմ ժամանակն է խոսքից անցնել գործի:

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ հակամարտող կողմերի հետ աշխատելուն՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհն ու բանակցությունները չունեն այլընտրանք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930