
Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած մարտավարությունը կտա հակառակ արդյունք. Freedom House

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դևիդ Կրեմերը կարծում է, որ Ուկրաինան կարող է և պետք է մոտ կանգնած լինի ԵՄ-ին՝ դրա հետ մեկտեղ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի հետ:
Կրեմերի խոսքերով՝ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած մարտավարությունը կատարելապես անօգուտ է և կտա հակառակ արդյունք. «Որքան ուժգին լինի Ուկրաինայի վրա Կրեմլի ճնշումը, այնքան շատ ուկրաինացիները կձգտեն դեպի Եվրոպա:
ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ուկրաինան ինտեգրվի Եվրոպային, Ատլանտյան ընկերակցությանը: Միևնույն ժամանակ մենք (Կրեմերը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել ԱՄՆ պետդեպարտամենտում) կողմ ենք, Ռուսաստանի հետ Ուկրաինայի լավ հարաբերություններ ունենալուն:
Կրեմլը պետք է դադարեցնի ներկայիս քաղաքականությունը: Վաղուց հնացել է և պարզապես անօգտակար է գազային հարցեր բարձրացնելու, ուկրաինական արտահանումը Ռուսաստան արգելափակելու նրա քաղաքականությունը»: