Բաժիններ՝

Սիրիական հակամարտության հետևանքով սպանվել է ավելի քան 133.000 մարդ. SNHR

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2011 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Սիրիական հակամարտության հետևանքով կյանքին հրաժեշտ է տվել 133.043 մարդ: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների գծով կազմակերպությունը (SNHR), որը բազավորված է Լոնդոնում:

SNHR-ի տվյալներով՝ զոհվածների 61.067-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում նաև՝ 6365 երեխա և 4269 կին: Զոհվածների քանակն ընդդիմադիր խմբավորումների շրջանում  կազմել է 18.122 մարդ, վարչակարգին դասալքած զինվորների շրջանում՝ 2202 մարդ, կառավարական զորքերի  շրջանում՝ 29.954 մարդ, ազգային պաշտպանական ուժերի շրջանում՝ 18.678 մարդ:

Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կորուստները կազմել է 248 մարդ: 2772 զոհվածի ինքնությունն անհայտ է: SNHR-ն ընդգծում է, որ զոհվածների իրական քանակը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ թե՛ Ասադի ուժերը, թե՛ զինված ընդդիմությունը գաղտնի են պահում կրած կորուստների մասին տեղեկատվությունը:

Դրա հետ կապված՝ SNHR-ը չի բացառում, որ իրականում սպանվածների քանակը կարող է կազմել ավելի քան 170.000 մարդ: Ընդգծվում է, որ Ասադի վարչակարգի բանտերում կա 10.000 բանտարկյալ, իսկ ընդդիմադիրների ձեռքում է գտնվում Ասադի հետ կապված 3000 գերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս