
ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելի զինված ուժերին հատկացնել V-22 Osprey տիպի 6 կոնվերտոպլան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելի զինված ուժերին տրամադրել V-22 Osprey տիպի 6 կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ): Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
Տեղի փորձագետներն ընդգծում են, որ Իսրայելը դրանով իսկ կդառնա առաջին երկիրը, որին ԱՄՆ-ը կհատկացնի տվյալ թռչող սարքեր, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու շարժիչ, որոնք էլ կարող են շրջվել գրեթե 98 աստիճան: Դրա շնորհիվ կոնվերտոպլանը կարող է օդ բարձրանալ և վայրէջք կատարել ինչպես ուղղաթիռը և թռչել, ինչպես ինքնաթիռը:
Հեյգելը կարծում է, որ V-22 Osprey-ը զգալիորեն կբարձրացնի իսրայելական հատուկ նշանակության ստորաբաժանումների արդյունավետությունը: