
Գեորգի Մարգվելաշվիլին դեռ չի կողմնորոշվել Վովա Հարությունյանին ներելու հարցում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել Վովա (Վլադիմիր) Հարությունյանին ներելու հարցում: Վերջինս շարունակում է ազատազրկում կրել՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դեմ ահաբեկչության փորձ ձեռնարկելու համար.
«Բնականաբար, այդ հարցը պահանջում է հետազոտություն, և ես չեմ կարող ասել, թե որքան մարդու կազատի այս իշխանությունը»: Նա ընդգծել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին լավ է աշխատել, ինչի արդյունքում նվազել է հանցագործությունների քանակը:
Նշվում է, որ Վրաստանի քաղաքացի Վովա Հարությունյանն ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների դեմ մահափորձ է պատրաստել 2005 թվականի մայիսին, երբ նախագահները պետք է ելույթ ունենային Թբիլիսիի «Ազատության» հրապարակում: