Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցը՝ «Վիլնյուսից հետո»
Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը Եվրամիությունը կքննարկի արդեն Վիլնյուսի համաժողովից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը տված հարցազրույցում երեկ Քիշնևում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:
«Որոշումը, որ կայացվեց Հայաստանի կողմից, բխում էր այդ երկրին բնորոշ շատ առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրողություններից: Դրա հետ մեկտեղ, պետք է ընդգծել, որ նրանք չեն լքել Արևելյան գործընկերության ծրագիրը: Այն պահից, երբ կայացվեց [Մաքսային միությանն անդամակցելու] որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, և մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել [գործընթացը], մենք ցանկանում էինք հնարավորինս առաջ շարժվել, սակայն եղել են որոշակի ճնշումներ», – պնդում է Բիլդտը:
Շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադիրներից մեկն է, խոստանում է Երևանի հետ հարաբերությունների հարցին վերադառնալ Լիտվայի մայրաքաղաքում նոյեմբերին կայանալիք համաժողովից հետո միայն:
«Վիլնյուսից հետո արդեն մենք կդիտարկենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այդ համագործակցությունը, իհարկե, չի լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Համագործակցության այլ ձևերն իհարկե կզարգացնենք», – նշել է Բիլդտը:
«Եվրոպան որևէ մեկի վրա ճնշում չի բանեցնում: Մենք պարզապես սահմանում ենք որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են ասոցացման համար: Հետևություններն արդեն ձերն են՝ ինչ հարաբերություններ եք ուզում ունենալ` հավատարիմ մնալ նախանշվա՞ծ ուղուն, թե՞ որպեսզի ձեզ ստիպեն այս կամ այն որոշումը կայացնել», – նկատել է Սիկորսկին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: