Բաժիններ՝

Իրանը երեք ամիս անց կարող է սկսել միջուկային վառելիքի արտադրություն

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային արդյունաբերության օբյեկտները երեք ամսում կավարտեն նախապատրաստական միջոցառումները՝ հարստացված ուրանի երկօքսիդի արտադրություն սկսելու համար, որը կօգտագործվի որպես վառելիք Բուշեհրի ատոմակայանի համար:

Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին. «Սպահանի օբյեկտում մենք ստանում ենք միջուկային վառելիքի երեք տեսակ:

Մի տեսակը նախատեսված է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար, իսկ մյուս երկուսը ենթադրվում է օգտագործել Բուշեհրի ատոմակայանում և Արակի՝ ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորում: Արակի ռեակտորի համար վառելիք է ծառայում ուրանի բնական երկօքսիդը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031