Բաժիններ՝

Ուրմիա լճի փրկության համար անհրաժեշտ է 200 միլիարդ դոլար

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրմիա լճի փրկության համար անհրաժեշտ է 200 միլիարդ դոլար: Այս մասին հայտաարել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության պալատի (ICCIMA) ղեկավարի տեղակալ Մոհսեն Ջալապուրը:

Ուրմիա լճի տարածքը կազմում է մոտ 6000 քառակուսի կիլոմետր: Ուրմիա լճում պետք է գտնվի 32 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն ներկայումս ջրի ծավալը կրճատվել է կիսով չափ: Այս մասին սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը:

Նշվում է, որ Ուրմիա լճի փրկության հարցը գտնվում է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի ուշադրության կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031