
Հայաստանում փոքր ՀԷԿ–ի արտոնագրումը դյուրացվել է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է մտցրել փոքր ՀԷԿ–ի տեխնիկական հաշվետվությունների տրամադրման կարգի մեջ` «Էներգետիկայի մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ըստ նշված փոփոխությունների` ՀԷԿ–ի շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության համար` ավելի վաղ տրամադրվող առանձին արտոնագրերի փոխարեն այժմ տրամադրվում է միայն մեկ արտոնագիր (արտադրության համար), որը իր մեջ ներառում է շինարարության արտոնագիրը։
«Այս ամենի կապակցությամբ տրամադրվող տեխնիկական հաշվետվությունների կարգի խմբագրման անհրաժեշտություն է առաջացել», – նշել է նա։
Շարունակությունը՝ այստեղ