Բաժիններ՝

Մոսկվայում այսօր ձերբակալվել է 161 ներգաղթյալ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ապօրինի ներգաղթյալներին փնտրելու գործողություն է ձեռնարկել Մոսկվայի արևելյան վարչական օկրուգում, ինչի ժամանակ ձերբակալել է 161 մարդու: Այս մասին նշված է ՌԴ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելու գործողությունն իրականացրել է ՆԳՆ-ի՝ տնտեսական հանցանքների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Բոլոր ձերբակալվածները աշխատել և ապրել են առևտրային ձեռնարկությունների տարածքներում և հանդիսացել են Միջին Ասիայի երկրների ներկայացուցիչներ:

Ստուգման ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածներից 12-ը խախտել են երկրի միգրացիոն օրենսդրությունը, մոտ ժամանակներս նրանք կարտաքսվեն Ռուսաստանի տարածքից:

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին «ներգաղթյալների կուտակման վայրերում» ստուգումներ անցկացնելու պահանջով հանդես է եկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031