
TRT-ն ուսումնասիրում է «Գեզի» այգու բողոքի ակցիաների ժամանակ իր աշխատակիցների գրառումները սոցցանցերում

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի TRT պետական հեռուստառադիոընկերությունը սկսել է ուսումնասիրել Facebook և Twitter սոցցանցերում իր 15 աշխատակիցների գրառումները, որոնց կասկածում են «Գեզի» այգու համար անցկացված բողոքի ակցիաներին աջակցելու մեջ:
Եթե ապացուցվի այդ մարդկանց մեղքը, ապա նրանք կհեռացվեն աշխատանքից: Նրանց մեղադրում են «փողոցային ապօրինի բողոքի ակցիաները ղեկավարելու» մեջ: TRT-ի ղեկավարությունը կարծում է, որ իր աշխատակիցները, օժտված լինելով անկարգությունների գոտում առկա իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալներով, սոցցանցերի միջոցով ցուցարարներին իրազեկել են ոստիկանության տեղաշարժերի և փողոցներում տիրող իրավիճակի մասին:
Դրանով իսկ նրանք փաստացիորեն կոորդինացրել են ամբոխի տեղաշարժը: TRT-ի աշխատակիցները, որոնք մեղադրվում են ցուցարարներին օգնելու մեջ, հերքում են իրենց մեղավորությունը՝ ընդգծելով, որ սոցցանցերում տեղեկատվություն տարածել են բացառապես խաղաղ նպատակներով՝ օգտվելով ազատ արտահայտվելու իրենց իրավունքից: Չի բացառվում, որ նրանք դատական հայց ներկայացնեն TRT-ի դեմ՝ սոցցանցերում իրենց գրառումները ձայնագրելու համար: