
Իրանը Ժնևում ներկայացրել է կատարելապես նոր առաջարկներ. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր Ժնևում «Վեցյակին» ներկայացրել է սեփական միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ կատարելապես նոր առաջարկներ: Այս մասին հայտնել է իրանական պատվիրակությունում եղած աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ Իրանը ներկայացրել է բացարձակապես նոր առաջարկներ ու նոր պլան: Նա մանրամասնել է, որ դրանք կատարելապես տարբերվում են բանակցային նախորդ փուլերում ներկայացված առաջարկներից:
Խոսքը գնում է «Ավարտել ոչ անհրաժեշտ ճգնաժամը և բացել նոր հորիզոններ» խորագրով պլանի նորացման մասին, որը նախատեսում է քայլ առ քայլ լուծել խնդիրը: Խոսքը գնում է վեցամսյա ժամկետի մասին՝ առավելագույնը մեկ տարվա, որն Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկման առարկա կդարձնի բացառապես ԱԷՄԳ-ի շրջանակներում: