Պարզվել է Մոսկվայում Եգոր Շչերբակովի սպանության հարցում գլխավոր կասկածյալ ադրբեջանցու ինքնությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է Եգոր Շչերբակովի սպանության հարցում գլխավոր կասկածյալ ադրբեջանցու ինքնությունը: Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը 1982 թվականին Ադրբեջանում ծնված Օրհան Զեյնալով Զահիթօղլու մասին է:

Շչերբակովը սպանվել էր հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ իր ընկերուհու աչքի առջև, ինչը հանգեցրել էր Մոսկվայի հարավում գտնվող Բիրյուլևոյի շրջանում զանգվածային անկարգությունների: Դիտարկման տեսախցիկների կադրերը ցույց էին տվել, որ մարդասպանն ունի ոչ սլավոնական արտաքին:

Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է, որ Շչերբակովի սպանության կասկածյալի նկատմամբ Ադրբեջանում հայտարարված է եղել հետախուզում՝ այդ երկրում նրա կատարած սպանության համար: Ներկայումս կատարվում են նրան հայտնաբերելու աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031