Ռուսաստանը 2014 թվականին Ադրբեջանին կմատակարարի Уран-Э հրթիռային հարվածային համալիրներ. APA
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հաջորդ տարի կսկսի Ադրբեջանի պատվիրած Уран-Э հրթիռային հարվածային համալիրների մատակարարման գործընթացը: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Ադրբեջանը ռուսական կողմին 75 միլիոն դոլարի այդ պատվերը տվել է 2010 թվականից: Ընթացիկ տարեվերջից սկսած՝ կսկսվի պատվերի կատարումը: Այդ հրթիռային համալիրները կտեղակայվեն ադրբեջանական ռազմանավերի վրա:
Նշվում է, որ ներկայումս Կապից ծովում այդպիսի համալիրներ ունեն միայն ռուսական ու թուրքմենական ռազմանավերը: Հրթիռների հեռահարությունը կազմում է 130-260 կիլոմետր: