Ադրբեջանից դժգոհ Իրանը դիմել է UNESCO-ին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Նաջաֆին դիմել է UNESCO-ին՝ խնդրելով միջամտել և կանխել Ադրբեջանի Գյանջա քաղաքում գտնվող պոետ Նիզամիի գերեզմանի պարսկերեն գրության փոխարինումը:
UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային հղած իր նամակում Նաջաֆին խնդրել է խանգարել Ադրբեջանին պարսկերեն գրության փոխարինման հարցում: Իրանական մի շարք ԶԼՄ-ների համաձայն, Նաջաֆին քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պարսեկերեն լեզվի, պատմության ու հայտնի գործիչների դեմ նրանց վարած քաղաքականության համար:
Նաջաֆին UNESCO-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ընդունել՝ վերադարձնելու համար Նիզամիի դամբարանի պարսկերեն գրությունը: Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ադրբեջանի ԳԱԱ-ի Նիզամի Գյանջևիի կենտրոնի տնօրեն Խալիլ Յուսիֆլին հայտարարեց, որ իրենք պլանավորել են հանել Նիզամիի դամբարանի պարսկերեն գրությունը և այն փոխարինել ադրբեջաներենով: