Իրանը չի հրաժարվել իր վերջնական նպատակից, սակայն փոխել է մարտավարությունը. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման նախաշեմին հայտարարել է, որ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցները բերում են առաջին արդյունքները, և որ ներկա փուլում դրանց թուլացումը կլինի «պատմական սխալ»:

Ելույթ ունենալով Քնեսեթի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փոխել է մարտավարությունը, սակայն չի հրաժարվել վերջնական նպատակից, ինչը կայանում է միջուկային զենք ունենալում.

«Պատմական սխալ կլիներ պատժամիջոցների վերացումը հենց այն բանից առաջ, երբ դրանք սկսել են իրականում դառնալ արդյունավետ: Հենց միջազգային ճնշումն է Իրանին հարկադրել գնալ նման զիջումների:

ԱՄՆ-ի ու միջազգային հանրության մյուս անդամների ջանքերի շնորհիվ Իրանի հանդեպ սահմանվել են տնտեսական կոշտ պատժամիջոցներ: Նրա տնտեսությունը մոտենում է կործանիչ կետի: Իրանը չի հրաժարվել իր նպատակին հասնելուց, սակայն փոխել է մարտավարությունը:

Միջազգային հանրությունը պետք է Իրանից հասնի ուրանի հարստացումից ամբողջովին հրաժարվելուն, քանի որ 3.5 տոկոս հարստացված ուրանից կարելի է արագորեն անցում կատարել 90 տոկոսի, ինչն անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031