Բաժիններ՝

Ռուսաստանում վերելք է ապրել արմատական ազգայնականությունը. ԵԽ

BBC-ի փոխանցմամբ՝ Ռասիզմի ու հանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ իր հերթական՝ չորրորդ, զեկույցը:

Զեկույցն առնչվում է 2008-2012 թվականներին, դրանում գնահատական է տրվում այն առաջընթացին, որը Ռուսաստանն ունեցել է եվրոպական խորհուրդների կատարման հարցում, որոնք նկարագրված են եղել 2006 թվականի զեկույցում:

Դրանում ընդգծվում է, որ երկրում վերելք է ապրել արմատական ազգայնականությունը: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ անկում է ապրել ռասիզմի հողի վրա հարձակումների քանակը: Այսօրվա զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը կատարել է մի շարք խորհուրդներ, իսկ որոշ ոլորտներում իրավիճակը բարելավել է:

Զեկույցում նշված է, որ Ռուսաստանում զգալիորեն նվազել է առանց քաղաքացիության մարդկանց քանակը, իսկ Ռուսաստանի մարզերի մեծ մասում հայտնվել է օմբուդսմենի պաշտոնը: Ընդգծվում է, որ ոստիկանության բարեփոխումը հանգեցրել է իրավապահների կողմից կատարվող հանցանքների կրճատմանը:

Դեպի լավն է փոխվել իրավիճակը աշխատող ներգաղթյալների մի շարք կատեգորիաներում, դրական փոփոխություններ կան գնչուների երեխաների շուրջ տիրող իրավիճակում:

Ռասիզմի ու հանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը մոնիթորինգ է անցկացնում ԵԽ-ի անդամ բոլոր երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս