
Պայթյունից տուժած 62-ամյա աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից վնասվել են քոլեջի պատուհանները, մոտակա բնակելի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ.-ը (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի: