
Մանրամասներ՝ «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից վնասվել են քոլեջի պատուհանները, մոտակա բնակելի շենքի պատերին առաջացել են ճաքեր:
Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ.-ը (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: