Բաժիններ՝

Զինյալները հյուրանոցից առևանգել են Լիբիայի վարչապետին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինված անձանց խումբն առևանգել է Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Այս մասին հայտնել են արաբական արբանյակային հեռուստաալիքները: Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են վարչապետի առևանգման փաստը՝ չհայտնելով տեղի ունեցածի մանրամասները:

Sky News Arabia և Al Arabiya հեռուստաալիքների տվյալներով՝ զինյալների խումբը վարչապետին առևանգել է Տրիպոլիի հյուրանոցներից մեկից և տարել է անհայտ ուղղությամբ: Հյուրանոցի աշխատակիցը հայտնել է, որ վարչապետի առևանգումն իրականացվել է առանց մեկ կրակոցի: Զինյալներն իրենց հարգալից են պահել և չեն պատճառել տհաճություններ:

Ալի Զեյդանը Լիբիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հոկտեմբերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031