Բաժիններ՝

HSBC-ն «Արաբական գարնան» վնասը գնահատել է 800 միլիարդ դոլար

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական HSBC բանկի փորձագետները գնահատական են տվել «Արաբական գարնան» վնասի չափին: Փորձագետները մասնավորապես հաշվարկել են այն ընդհանուր չափը, որը նրանց կարծիքով՝ մինչև 2014 թվականի ավարտը կրելու են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի (Middle East and North Africa, MENA) 7 երկրները:

HSBC-ի գնահատմամբ՝ 2011-2014 թվականներին վնասի ընդհանուր ծավալը Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի, Եմենի, Սիրիայի, Բահրեյնի ու Հորդանանի համար կազմելու է մոտ 800 միլիարդ դոլար: Գնահատականի մեջ է մտնում տնտեսական ուղիղ վնասը, ինչպես նաև անուղղակի կորուստները. այդ երկրների տնտեսությունների զարգացումը ցածր է նրանց ունեցած պոտենցիալից և նվազում է տարածաշրջանում կատարվող ներդրումների ծավալը:

HSBC-ն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, և որ այդ երկրների իշխանությունները չեն կարող ձեռնարկել լիարժեք միջոցներ՝ տնտեսության վերականգնման ուղղությամբ, քանի որ նրանց հնարավորությունները շարունակում են մնալ սահմանափակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս