Իրանի արտգործնախարարը հոդված կարդալուց հետո դիմել է բժիշկների օգնությանը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է բժիշկների օգնությանն այն բանից հետո, ինչ հոդված է կարդացել Իրանի ու ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Բարաք Օբամայի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին:
Հոդվածում Զարիֆը կարդացել է, որ իբր ինքն այդ հեռախոսազրույցն անվանել է ոչ տեղին, ինչը և նրա խոսքերով չի համապատասխանում իրականությանը: Նյութը կարդալուց հետո արտգործնախարարը սուր ցավ է զգացել թիկունքին և դիմել է բժիշկների օգնությանը: