Էրդողանը դռնփակ հանդիպում է ունեցել Հալիդ Մաշալի հետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հանդիպել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալի հետ: Հանդիպումը վարչապետական նստավայրում մեկնարկել է ժամը 19.00-ին և տևել է մոտ երեք ժամ:
Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, վարչապետի խորհրդականները: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: