Ադրբեջանական ընդդիմությունն ահազանգել է սկսված ընտրակեղծիքների մասին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են այսօր ընթացող նախագահական ընտրություններում գրանցված ընտրակեղծիքների մասին:
Մասնավորապես, սկսված ընտրակեղծիքների մասին ահազանգել են Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբն ու «Ումիդ» կուսակցության նախագահի թեկնածու Իգբալ Աղազադեի ընտրական շտաբը:
Խոսքը գնում է այսպես կոչված «կարուսելների» մասին: Դիտորդները «կարուսելներ» են հայտնաբերել բազմաթիվ ընտրատեղամասերում: Նրանք հավելել են, որ այդ գործընթացը շարունակվում է: Իլհամ Ալիևն ու Ջամիլ Հասանլին արդեն իսկ մասնակցել են քվեարկությանը: