
«Քցվել եմ». Հուսիկ Արան զրկվել է ստեղծագործողների համար կառուցվող բնակարանից (տեսանյութ)

Արձակագիր, բանաստեղծ, լրագրող Ֆելիքս Եղիազարյանը, որի գրական կեղծանունը Հուսիկ Արա է, իր համար շատ անակնկալ տեղեկացել է, որ զրկվել է Զեյթուն վարչական շրջանում կառուցվող բնակարանից: Ինչպես գրում է Panorama.am-ը, ՀՀ նախագահի երաշխավորությամբ գրողների, նկարիչների, ստեղծագործողների համար բնակարաններհատկացվում են մատչելի պայմաններով` վարկային ցածր տոկոսադրույքներով:
Հուսիկ Արան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ հայտարարվող մատչելի պայմաններով բնակարան գնելու առաջարկ Գրողների միությունը ստացել է 2010 թվականին, ինչն էլ գրողների շրջանում ոգևորություն է առաջացրել: «Ասացին, որ շենքը կառուցվում է, և այդ մատչելիությունը ՀՀ նախագահի երաշխավորությամբ է և իր բարի կամքի դրսևորումն է, որ նման մատչելի պայմաններով Ձեզ բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվում», -ներկայացրել է արձակագիրը ու ասաց, որ այդ ժամանակ ստացած մրցանակը և հարազատ-բարեկամներից պարտք վերցրած գումարով` 1 մլն 615 հազար դրամ, վճարել է 1 սենյականոց բնակարանի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի համար:
Այնուհետև դիմել է «ՎՏԲ-Հաայստան Բանկ», որտեղ հաստատել են բանաստեղծի վարկը, որտեղից ստացված տեղեկանքը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում, քանի որ ԵՊՀ շրջանավարտներին են տրամադրում մատչելի պայմաններով բնակարանները:
«Բանկից ասացին, որ հիմա պետք չէ վճարումներ կատարել. երբ շենքը որոշակի աստիճանի կառուցվի, նոր միայն սկսվի բանկի վարկավորումը», -փոխանցել է Հուսիկ Արան: Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ իրեն հրավիրել են, որպեսզի բնակարանի ներքին հարդարման աշխատանքները քննարկեն, սակայն այդքանից հետո հոկտեմբերի մեկին ԵՊՀ-ից զանգ է ստանում, որով տեղեկացնում են, որ բնակարանն այլևս իրենը չէ:
Շարունակությունը՝ այստեղ