Բաժիններ՝

Գլենդելում ձերբակալվել է կեղծ բիզնես վարելու մեջ կասկածվող Նաիրա Շախմուրադյանը

Այս շաբաթ Գլենդելում ձերբակալվել է Նաիրա Շախմուրադյանը, որը կեղծ բիզնես է վարել: Ինչպես հաղորդում է glendalenewspress.com-ը, կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ խաբեության միջոցով գումար է շորթել ծեր մարդկանցից, որոնք նրան գումար են տվել`իրենց առանց հերթի Section 8-ի վաուչերներ տրամադրելու համար:

Գլենդելի ոստիկանության մամլո խոսնակը հայտարարել է, որ իրենց կարծիքով` շատ ավելի մեծ թվով մարդիկ են տուժել Շախմուրադյանի գործողություններից, սակայն այդ մասին չեն հայտնել:

Հետաքննության տվյալներով` Շախմուրադյանն իր չորս զոհերի հետ հանդիպել է 2010թ. դեկտեմբեր-2011թ. հունվար ընկած ժամանակահատվածում իր գրասենյակում: Նա նրանց ներկայացրել է կեղծ վաուչերներ և գումար է վերցրել նրանցից` ընդհանուր առմամբ 13 հազար դոլար: Որոշ ժամանակ անց խաբեության զոհերը վերադարձել են այդ գրասենյակ, որտեղ ոչ ոք չի եղել:

Շախմուրադյանի գործով դատական լսումները տեղի կունենան նոյեմբերին:

Գլենդելում բնակարանային շինարարության ծրագրերը սահմանափակ են, այդ պատճառով մարդիկ ստիպված են մինչև օգնություն ստանալը տարիներով սպասել:

Ըստ 1in.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս