ՀՀ բանկերի տրամադրած վարկերի ծավալը շաբաթվա կտրվածքով
Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։