
Ով է ստուգելու ԿԲ-ի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 1-ի որոշմամբ կենտրոնական բանկի 2013-2015 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։