Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի
Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է նոր վարկեր` առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12% տարեկանից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Վարկի գումարը կազմում է մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը: Այս վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը և վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:
Հիշեցնենք, որ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձևը (անուն, ազգանուն և հեռախոսահամար): Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար:
31.08.13թ. դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 103 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 34 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 33%-ը:
Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքը կամ զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով: