Բաժիններ՝

Վիլնյուսը պետք է դառնա «Արևելյան գործընկերության» պատմական փուլ. Շտեֆան Ֆյուլե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր ելույթ է ունեցել Մոլդովայում՝ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ֆորումում: Իր ելույթում Ֆյուլեն հայտարարել է, որ քաղաքացիական հասարակությունը գտնվում է «Արևելյան գործընկերության» ուղիղ սրտում:

Անդրադառնալով Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների առաջիկա գագաթաժողովին՝ Ֆյուլեն հայտարարել է, որ Վիլնյուսը պետք է դառնա գործընկերության պատմական փուլ: Նա թվարկել է, թե ինչ քայլեր են սպասվում Վիլնյուսում.

Ասոցացման և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում Ուկրաինայի հետ, նույն համաձայնագրերի նախաստորագրում Վրաստանի ու Մոլդովայի հետ, վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագրի ստորագրում Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի գրանցում տրանսպորտային ու կրթական ոլորտնեում համագործակցության հարցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031