Իրանի ժողովուրդը ծանր գին է վճարում ռազմական միջուկային ծրագրի համար. Նեթանյահու

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին. «Իսրայելի ու Իրանի ժողովուրդները կարող են հաստատել բարեկամական հարաբերություններ, երբ որ ընկնի ներկայիս ռեժիմը (Թեհրանում):

Հենց այաթոլլահների վարչակարգն է պատասխանատու Իրանի հանդեպ սահմանված կոշտ պատժամիջոցների ու երկրում տիրող տնտեսական ծանր իրավիճակի համար: Իրանի ժողովուրդը ծանր գին է վճարում ռազմական միջուկային ծրագրի համար, որի գոյությունը հերքվում է վարչակարգի կողմից: Ես պատրաստ եմ ողջունել միջուկային ծրագրի լուծումը մոտեցնելու ուղղությամբ անկեղծ, սակայն ոչ կեղծավոր ջանքերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031