Բաժիններ՝

Յանուկովիչը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի ներկայիս կազմը կվավերացնի Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հույս է հայտնել, որ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կվավերացվի ներկայումս գործող Եվրոպական խորհրդարանի կազմի կողմից: Յանուկովիչն այս հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ.

«Մենք նաև հուսով ենք, որ հենց այս խորհրդարանը, որի լիազորությունները պահպանվելու են մինչև 2014 թվականը, կմասնակցի նաև Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացման աշխատանքներին: Մենք ունենք որոշակի լավատեսություն, որ Եվրոպական խորհրդարանի հենց այդ կազմը կանի Ուկրաինայի հետ պատմական քայլը»:

Նշվում է,որ Եվրոպական խորհրդարանի ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի մայիսի 22-25-ին: Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031