Բաժիններ՝

Պուտինին համակրելու համար Թինա Կանդելակիին տեսակամրջի ժամանակ անվանել են «քաղաքական մարմնավաճառ»

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թինա Կանդելակիին վիրավորել են վրացական հեռուստահաղորդման ուղիղ եթերում: Կանդելակին հոկտեմբերի 2-ին մասնակցել է Էկա Խոպերիայի «Ազատ թեմա» թոք-շոուին:

Տեսակամրջի ժամանակ Կանդելակին խոստովանել է, որ անբարյացակամ է տրամադրված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ, և իր համակրանքն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թինա Կանդելակին նաև ցանկություն է հայտնել օգնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար. «Ես պատրաստ եմ վրացական ղեկավարությանն օգնել որպես լրագրող, որպես հասարակական գործիչ՝ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար:

Ես պատրաստ եմ այդ գործընթացում ներքաշվել ցանկացած տեսքով: Սաակաշվիլին իմ դուրը չի եկել դեռ առաջին հանդիպման ժամանակ, ես մշտապես եղել եմ և կմնամ Պուտինի կողմնակից: Ես համաձայն եմ նրա քաղաքականության հետ, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը պետք է ունենա շատ ուժեղ առաջնորդ»:

Կանդելակիի այս խոսքերը դուր չեն եկել ստուդիայում հավաքվածներին և առաջացրել են մեծ զայրույթ: Լրագրողներից մեկը հաղորդավարուհուն անգամ անվանել է «քաղաքական մարմնավաճառ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս