Թուրքիան շարունակում է «Ալ-Քաիդայի» դեմ իր պայքարը. Մուամմեր Գյուլեր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է, թե Թուրքիան պայքար է մղում «Ալ-Քաիդայի» դեմ:

Գյուլերի խոսքերով՝ 2012 և 2013 թվականներին Թուրքիայում իրականացվել է հակաահաբեկչական 104 առանձին գործողություն, ինչի արդյունքում ձերբակալվել է 345 մարդ, որոնցից կալանավորվել է 129-ը:

Գյուլերը հերքել է ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Թուրքիան օգնություն է ցուցաբերում «Ալ-Քաիդայի» սիրիական թև հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը:

Գյուլերը կոչ է արել չվստահել ինտերնետային կայքերին ու պորտալներին, որոնց օբյեկտիվությունը՝ նրա կարծիքով կասկածների տեղիք է տալիս: Գյուլերը հերքել է նաև այն, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում իրականացված պայթյունների հետևում կանգնած է եղել «Ալ-Քաիդան»:

«Ջաբհաթ ալ-Նուսրան» հիմնադրվել է 2012 թվականի հունվարին՝ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս