ԵՄ-ը մտահոգություն է հայտնել ռուս-վրացական հակամարտության գոտում արգելապատնեշների ստեղծման կապակցությամբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի քաղաքականության ու անվտանգության գծով հանձնաժողովի պատվիրակությունն ավարտել է իր վրացական այցը: Պատվիրակությունը Վրաստանում է գտնվել սեպտեմերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի, վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի, ինրպես նաև խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նրանք նաև այցելել են Հարավային Օսիայի հետ բաժանարար գիծ և մտահոգություն են հայտնել տվյալ շրջանում տարբեր տիպի արգելապատնեշների կառուցման կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում տեղական բնակչության կյանքի վրա: Պատվիրակության անդամները աջակցություն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս