Սամվել Հարությունյան. Լիսկայի սիրուհին իմ սիրուհին չի կարա լինի
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտնի է, հայց է ներկայացրել դատարան Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ և իրեն զրպարտելու համար պահանջում է 1.5 մլն դրամ: Ըստ Սյունիքի նախկին մարզպետի՝ զրպարտություն է այն, որ ինքը կրակել և սպանել է իրենից հղի իր սիրուհի Արևիկ Միրզոյանի չծնված երեխային: Դատական գործին էլ կցված է Արևիկ Միրզոյանի բացատրությունը, համաձայն որի ինքը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է, այլ՝ Սամվել Հարությունյանի:
Ս. Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նոր աղմկոտ բացահայտումներ է արել:
«Գուցե իրենք հիմա ասեն, որ ճրագները իրենք են պահել այդ կնոջ հետ իմ ունեցած կապի ժամանակ: Բայց փաստաբանը երեւի Լիսկայի ճաշակը շփոթել է իմ ճաշակի հետ: Եւ ասում եմ, որ եթե աշխարհի բոլոր կանայք վերանան, ապա երբեւէ ես նման կնոջ նկատմամբ որեւէ տղամարդկային հակում չեմ ունենա, առավել եւս իմ պարագայում, որ ինձնից ավելի քան 13 տարի կրտսեր եւ հմայիչ կին ունեմ:
Ես արդեն քանիցս ասել եմ, որ Լիսկայի զոհերը կենդանի են, որոնց նա իր կեղտոտ նպատակներին հասնելու համար օգտագործելու «խասյաթ» ուներ եւ քանի հոգու արդեն օգտագործել է, եւ դրանց մասին ես շարունակելու եմ խոսել:
Դրանցից մեկը` շատերը հիշում են, որ մի քանի տարի առաջ Գորիսում իր առանձնասենյակում սոսկալի ծեծի էին ենթարկել մի պատանու, որը համարձակվել էր ընդդիմալ իր «հաբռգած» որդիներին եւ արյունլվա էին արել պարզապես: Քանիցս անդրադարձել էին այդ մասին ե՛ւ կառավարությունը, եւ ՛այն ժամանակ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով փոխվարչապետ Ա. Գեւորգյանին էր ուղարկում, գնում էին իբրեւ թե ծառայողական քննություն էին անում: Բոլորը գիտեն այդ մնասին, որեւէ մեկը չի կասկածում: Եւ մեկ էլ կարճ ժամանակ հետո գորիսեցիները տեսնում են, որ խղճուկ սոցիալական վիճակում գտնվող այդ ընտանիքը հանկարծ չորս մեքենա է գնում, սկսում է մանր բիզնեսով զբաղվել եւ այլն:
Մեկ ուրիշ օրինակ՝ կարծեմ 96 թ-ն էր, ես էլ այդ ժամանակ Գորիսում էի ապրում, սուր կոշիկով աքացի է տվել Լիսկան, խփել եւ ոտքի այդ կոշիկի սուր մասը մտցրել է հիմնարկներից մեկի ղեկավարի ակնախոռոչը: Ասացին, որ տեսողությունից զրկվել է: Դա 96 թ-ն էր՝ այդ լուրը տարածվեց ամբողջ Գորիսում: Հետագայում դրան ծանր վիճակում տեղափոխում են Արցախ, այնտեղից ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, կարծեմ երկու անգամ վիրահատության են ենթարկել եւ այլն: Արդեն 2000 թ-ն էր՝ «Հայոց աշխարհ» թերթը գրեց այդ մասին եւ բազմաթիվ այլ փաստերի մասին եւ մեկ էլ իմանում եմ, որ այդ նույն մարդը այդ հոդվածից հետո գնում է խմբագրություն, ասում է` ինձ հետ այդպիսի բան չի պատահել:
Հետաքրքիր է, որ հունիսի մեկի արյունոտ ոճրագործությունից հետո, երբ որ առաջին անգամ ես հեռուստատեսությամբ ելույթ ունեցա, դրանից մեկ օր հետո այդ նույն անձնավորությունը զանգում է ինձ՝ հավանական է Լիսկայի ներկայությամբ եւ ինձ փորձում է բարոյական խրատ տալ, որ ես չօգտվեմ Բուդաղյանների արյունից եւ այլն:
Հասկանում եք` ես հիմա աշխատում եմ մեկ ուղղությամբ, որ բարձրաձայնվի այդ ամենը, քանի որ Հայաստանում կան մարդիկ, որոնց նկատմամբ ամենափիս հանցագործությունն է կատարել Լիսկան եւ որոնք այսօր հետո կանգնում ու սկսում են պաշտպանել Լիսկային: Նրանցից մեկն էլ հենց այդ Արեւիկ Միրզոյան կոչեցյալն է, որը եղել է իր սիրուհին, ինչպես ամբողջ Գորիսը գիտեր: Դեպքն էլ ամբողջ Գորիսը գիտի՝ 90-ականների դեպքի մասին է խոսքը, որից հետո քրեական գործ էր հարուցվել Սիսիանի դատախազությունում: Վերջերս՝ հունիսի 12-ին Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցն էլ հաստատեց, որ Արեւիկ Միրզոյանի վրա կրակել է Լիսկան «Զոռզոռ» կոչվող վայրում խնջույքի ժամանակ` ԱԺ պատգամավորներին պատիվ տալիս: Լիսկան կրակել է ընդամենը չերգելու համար: Եւ որ քրեական գործ է հարուցվել Լիսկայի նկատմամբ:
Մանրամասները կարդացեք այստեղ՝