Վրացական երկու գումարտակ ժամանել է Աֆղանստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի և Բաթումի առանձին թեթև հետևակային գումարտակի զինծառայողները ձեռնամուխ են լինում Աֆղանստանում ISAF-ի (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) առաքելության շրջանակներում իրենց առաջադրանքների կատարմանը:

Նրանք արդեն իսկ ժամանել են Աֆղանստանի Հելմանդ նահանգ: ISAF-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար վրացի զինծառայողները «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում անցել են վեցմասյա ինտենսիվ նախապատրաստություն:

Նրանք նաև եղել են գերմանական Հոհենֆելս քաղաքում, ուր անցել են համապատասխան ուսուցում ԱՄՆ նախապատրաստական կենտրոնում (Joint Multinational Readiness Center, JMRC):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031