Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի սիրո պատմությունն ու հարսանեկան (լուսանկարներ)
Դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի Լիկա Մեսրոպյանն սեպտեմբերի 12-ին ամուսնացան: Նրանք իրար վաղուց էին ճանաչում, սակայն զույգի սիրո պատմությունը ծնունդ է առել միայն ամիսներ առաջ: Այս մասին տեղեկացնում է esem.am-ը:
Մինչ հարսանիքը Խորենն ու Լիկան արդեն միասին էին ապրում: Այդ ընթացքում եղել էր նաև մատանիների փոխանակություն: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, ինչպե՞ս Խորեն Լևոնյանը 1 օրում կազմակերպեց գեղեցիկ հարսանյաց հանդեսն ու ինչպիսի՞ն է եղել նրանց ընտանիքների արձագանքը:
Ի դեպ, Լիկան նախընտրել է ոչ թե սպիտակ, այլ բաց երկնագույն զգեստ հագնել, քանի որ մեծ ուշադրություն չի դարձնում հարսանեկան ստանդարտներին: