Բաժիններ՝

Տեղադրվելու է սպանված Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում (Լենինգրադյան-Շիրակ փողոցների խաչմերուկում) տեղի կունենա 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրի-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական հ/կ տարածած հաղորդագրության համաձայն` միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացնուցիչներ, հրապարակախոսներ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված արտասահմանցիներ, Գուրգենի ընկերները:

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգենը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անգլերենի եռամսյա դասընթացներին: Գուրգենի ծառայակիցը՝ ադրբեջանցի, մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով նույնպես մասնակցում էր դասընթացին, կացնի 16 հարվածներով սպանել է քնած հայ սպային: 2006 թվականին Բուդապեշտի Քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: Չնայած միջազգային հանրության վրդովմունքին ու նախազգուշացումներին՝ ոճրագործն արտահանձնվեց իր երկիր, որտեղ էլ ներում ստացավ և ազատ արձակվեց հենց օդանավակայանում:

Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի պետական ​​ճարտարագիտական ​​համալսարանի բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր՝ որպես ժամկետային զինծառայող, ապա որոշում է մնալ Զինված ուժերում և վաստակում սպայի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս