Նայրոբիում առևտրային կենտրոնի վրա կատարված հարձակման հետևանքով անհետ կորել է ավելի քան 60 մարդ (տեսանյութ)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրային կենտրոնի վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի տեղական մասնաճյուղը:
Հարձակման հետևանքով զոհվել է 69 մարդ, վիրավորվել է մոտ 200 մարդ, անհետ կորել է 63 մարդ: Զոհվածների թվում գտնվել են նաև նախագահական ընտանիքի անդամներ ու օտարազգիներ՝ մասնավորապես ամերիկացիներ ու կանադացիներ:
Սեպտեմբերի 21-ի հարձակման ականատեսները հայտնել են, որ անզեն մարդկանց վրա կրակ բացելուց առաջ ահաբեկիչները թույլատրել են շենքը լքել միայն մուսուլմաններին: Ավելի ուշ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդայի» հետ կապված «Աշ-Շաբաբ» խմբավորումը: