Էգեմեն Բաղըշը չի բացառել, որ Թուրքիան այլևս երբեք չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Յալթայում անցկացված «Եվրոպական ռազմավարություն» կոնֆերանսի ժամանակ չի բացառել, որ Թուրքիան այլևս երբեք չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ:

Դրանով իսկ Բաղըշը դարձավ նման բարձր մակարդակի առաջին թուրք քաղաքական գործիչը, ով հրապարակավ հայտարարեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության տապալման մասին: Բաղըշը չի բացառել, որ Թուրքիան կարող է հետևել Նորվեգիայի օրինակին:

Թուրքական կողմը կարծում է, որ ԵՄ-ը կանխակալ դիրքորոշում է որդեգրել մուսուլմանական Թուրքիայի հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30