ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտե. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Հաշվի առնելով, որ`

– սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,

–  ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,

–   Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է

1. Ընտրության արդյունքը չլիգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:

2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

Տեսանյութեր

Լրահոս